Փետրվարի 3-ին, ժամը 02:40-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի թիվ 1 փողոցի 3-րդ նրբանցքում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոս թաղամասի թիվ 1 փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող փայտյա տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:01-ին, մարվել՝ 03:26-ին:
Ամբողջությամբ այրվել է տնակը (մոտ 10 քմ):










