Խոշոր հրդեհի հետևանքով այրվել է Չինարիի գյուղապետարանի շենքը, հարակից խանութներն ու «Հայ Փոստ»-ի շենքը


Խոշոր հրդեհի հետևանքով այրվել է Չինարիի գյուղապետարանի շենքը, հարակից խանութներն ու «Հայ Փոստ»-ի շենքը
Փետրվար 1 17:36 2018

Տավուշի մարզում հրդեհվել է Չինարի համայնքի գյուղապետարանի շենքը և հարակից խանությունները:

Թե ինչպես է բռնկվել հրդեհը, առայժմ պարզել չհաջողվեց, սակայն «Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ հրդեհի հետևանքով այրվել է ոչ միայն գյուղապետարանի շենքը, այլև շենքի առաջին հարկում գտնվող խանութն ամբողջությամբ, հարակից խանութը ևս հրդեհի հետևանքով վնասներ է կրել:

Այդ ամենից բացի, գյուղապետարանի շենքին կից գտնվող «Հայ Փոստ» ՓԲԸ շենքը ևս մասնակի այրվել է:

Վնասի չափերը ճշտվում են, դեպքի առթիվ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Աղբյուր` Փաստինֆո