Հրդեհ Ստեփանավան քաղաքում


Հրդեհ Ստեփանավան քաղաքում
Հունվար 31 17:48 2018

Հունվարի 30-ին, ժամը 19:24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Գերմանական թաղամասում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գերմանական թաղամասի տնակային ավանում՝ տներից մեկի մոտակա փայտյա շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:44-ին, մարվել՝ 20:38-ին: Այրվել է փայտյա շինությունը (մոտ 24 քմ):