Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Արաբկիր վարչական շրջանի Փափազյան և Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes ML 350 մակնիշի 02 D 027 AM համարանիշի և Mercedes C 180 մակնիշի 35 CR 651 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդները մինչև այս պահը սպասում են, որպեսզի ժամանեն ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes ML 350-ը պատկանում է Հայաստանում գործող ինչ-որ դեսպանատանը, քանի որ համարանիշները դիվանագիտական են։










