Հրդեհ Էջմիածնի տներից մեկում


Հրդեհ Էջմիածնի տներից մեկում
Հունվար 29 16:30 2018

Հունվարի 29-ին, ժամը 09:41-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, հրդեհը բռկվել է Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի թիվ 14 տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:15-ին, մարվել՝ 10:55-ին:

Այրվել են տան առաստաղը և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ):