Մեքենան արգելափակվել է


Մեքենան արգելափակվել է
Հունվար 27 15:51 2018

Հունվարի 27-ին, ժամը 11:11-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Քոթանյան փողոցի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-24-10» մակնիշի 34 PZ 416 պետհամարանիշով ավտոմեքենան: