Հունվարի 26-ին, ժամը 23:45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 19-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի 19-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:22-ին, մարվել՝ 00:28-ին:
Մասամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։










