Խոշոր վթար Մարտունի-Քարվաճառ ճանապարհին․ 27-ամյա երիտասարդը մահացել է


Խոշոր վթար Մարտունի-Քարվաճառ ճանապարհին․ 27-ամյա երիտասարդը մահացել է
Հունվար 25 10:57 2018

Երեկ՝ հունվարի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Իշխան Գալստյանի վարած Москвич մակնիշի առանց համարանիշի և Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Դավիթ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 35 PD 167 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Москвич-ի ուղևոր՝ Ծովակ գյուղի բնակիչ, 27-ամյա Հայկարամ Մխեյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ի. Գալստյանն ու Mercedes-ի վարորդ Դ. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն։