Մեքենան կողաշրջվել է


Մեքենան կողաշրջվել է
Հունվար 24 16:42 2018

Հունվարի 24-ին, ժամը 08:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 46-րդ կմ-ին ՎԱԶ-2101 մակնիշի 35 AO 859 պետհամարանիշերով (վարորդ՝ Ա. Ն.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված: