Ավտովթար Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապարհին


Ավտովթար Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապարհին
Հունվար 24 15:56 2018

Հունվարի 24-ին, ժամը ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապարհին՝ Աբովյանի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են Mercedes-Benz C180 մակնիշի 35 QC 884 պետհամարանիշերով և Toyota Camry մակնիշի 44 VU 441 պետհամարանիշերով (վարորդ՝ Հ. Ա.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել Mercedes-Benz C180 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: