Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Հրազդանի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով կողարջվել են Ford և ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաներ, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր, վիրավորներ չկան։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում վթարի մեջ հայտնված վարորդներն ասում էին. «Եթե պատկան մարմինները կատարեին ճանապարհի մշակման աշխատանքներ, ապա այս մերկասառույցը չէր լինի»։ Մի քանի վարորդներ, չսպասելով ԱՊՊԱ-ին, իրենց մեքենաները տեղափոխել են դեպքի վայրից, քանի որ հույս էլ չունեն, որ թե ԱՊՊԱ-ն, թե, առավել ևս, Հրազդանի Ճանշինը կփոխհատուցեն։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ավտոմեքենաները ձորը չեն գլորվել, քանի որ կողաշրջվելով բախվել են ծառերին։










