Երեկ՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Գյումրի քաղ քի Շահումյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Արմեն Գրիգորյանը Շիրակացի փողոցի թիվ 66/ա հասցեի դիմաց իր վարած BMW մակնիշի 35 FX 641 համարանիշի ավտոմեքենայով բախվել է նույն փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վելիխան Սերոբյանի վարած Nissan Tiida մակնիշի 35 ԼR 438 համարանիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ Գյումրիի բնակիչ՝ 27-ամյա Գագիկ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։










