Ավտովթար Երևանում. կա վիրավոր


Ավտովթար Երևանում. կա վիրավոր
Հունվար 22 13:20 2018

Երեկ՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններոմ Երևանի բնակիչ՝ 68-ամյա Էդիկ Շիրոյանը Թբիլիսյան խճուղում իր վարած BMW մակնիշի 61 ԼԼ 734 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Daweoo մակնիշի 34 OT 842 համարանիշի քարշակին, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 63-ամյա Երանուհի Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրւգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։