Երեւանում մոր հետ վրաերթի ենթարկված փոքրիկն ունեցել է որովայնի սալջարդ. նրան դուրս են գրել


Երեւանում մոր հետ վրաերթի ենթարկված փոքրիկն ունեցել է որովայնի սալջարդ. նրան դուրս են գրել
Հունվար 20 13:10 2018

Երեւանի Բագրատունյաց պողոտայում հունվարի 19-ին վրաերթի ենթարկված 9-ամյա աղջիկը դուրս է գրվել Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Այսօր՝ հունվարի 20-ին, NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ փոքրիկը ունեցել է որովայնի սալջարդ, հիվանդանոցի Վիրաբուժության բաժանմունքում մի քանի ժամ մնալուց հետո, փոքրիկին դուրս են գրել հիվանդանոցից:

Նշենք, որ 9-ամյա երեխան վրաերթի էր ենթարկվել մոր հետ, վերջինը տեղում մահացել էր: