Մասնագետները նշում են, որ լեզվի մաքրումը կարող է թարմացնել ձեր շնչառություը ցանկացած ատամի մածուկից կամ ատամի թելից ավելի լավ: Խնդիրը կայանում է նրանում, որ լեզվի վրա կուտակվում է 50 անգամ ավելի շատ փառ, քան ատամների վրա, որն էլ և դառնում է տհաճ հոտի պատճառ: Այդ պատճառով ատամները մաքրելիս շատ կարևոր է, որպեսզի մաքրեք նաև լեզուն: Նշենք, որ բերանի ողողումն օգնում է ընդամենը մի քանի րոպե, այդ պատճառով լավ կլինի որպեսզի փառը հեռացվի և ոչ թե քողարկվի:
Իսկ ինչպես պետք է այն մաքրել:
Ատամի խոսզանակների վրա առկա հատուկ քերակներն օգնում են միայն 40%-ով, քանի որ վերջիններիս համար հասանելի չեն լեզվի բոլոր հատվածները: Ավելին, վերջիններս առաջացնում են փսխսման ռեֆլեքս:
Այդ պատճառով այդ գործողությունը կարող եք կատարել թեյի գդալի օգնությամբ: Անհրաժեշտ է թեյի գդալը, առանց ուժեղ սեղմելու, սահեցնելով լեզվի արմատից տանել մինչև վերջինիս ծայրը: