Ավտովթար է տեղի ունեցել Կապանում․ բախվել են «Mercedes» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի ուղևորներ 1,5-ամյա Կ․ Փ․-ն և 24-ամյա Ս․ Պ․-ն տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։










