«Եթե արտաքին ճնշմամբ չի արվում, ինչու ԱԺ-ում մեզ հետ բանավեճի ժամանակ Փաշինայնն ասաց՝ ես կգնամ, կբանակցեմ, որ սա լինի մեր վերջին զիջումը»,-Նոր սահմանադրության տեքստի վերաբերյալ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ուղերձը ներկայացնելու ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ հերքելով Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների հայտարարությունը, թե նոր սահմանադրությունը արտաքին ճնշմամբ չեն փոխում;
Կարապետյանը եզրակացրեց, որ Փաշինյանը բանակցում է հենց Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը;
«Այսօր նայելով ձեր աչքերին՝ նա առանց վարանելու սուտ ասաց և այդ սուտը հենց նոր ապացուցվեց, որովհետև մեզ ասում է՝ գնամ ասեմ, որ սա վերջին զիջումն է, մեկ էլ գալիս ասում է՝ սա իրենց պահանջը չէ; Եթե իրենց պահանջը չէ, ինչն է վերջին զիջումը» ,-ասաց Կարապետյանը;










