Լեոն՝ «Մեր սերունդը 2026» միջազգային մրցույթի ժյուրիի հաղթող


Լեոն՝ «Մեր սերունդը 2026» միջազգային մրցույթի ժյուրիի հաղթող
Նոյեմբեր 21 23:30 2026

Հայաստանի ներկայացուցիչ Լեոն հաղթանակ է տարել «Մեր սերունդը 2026» մանկական հեղինակային երգի միջազգային հեռուստատեսային մրցույթի մասնագիտական ժյուրիի քվեարկությամբ։ 12-ամյա երգիչը «Մամ» երգով ստացել է 347 միավոր՝ գրանցելով մրցույթի մասնագիտական քվեարկության լավագույն արդյունքը։

Նոյեմբերի 20-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած եզրափակչին մասնակցել են 18 երկրների ներկայացուցիչներ։ Այս տարի մրցույթի հաղթողներն ընտրվել են երկու առանձին քվեարկության արդյունքներով։

Հեռուստադիտողների քվեարկությամբ հաղթող է ճանաչվել Բելառուսը ներկայացնող 12-ամյա Մարգո Զինգմանը։ Նա կատարել է «Я держу ладонями свет» («Լույսը պահում եմ ափերիս մեջ») երգը։

Մրցույթի կազմակերպիչների խոսքով՝ հաղթողների որոշման այս ձևաչափը հնարավորություն է տվել առանձին ներկայացնելու հեռուստադիտողների ընտրությունն ու երաժշտական ոլորտի մասնագետների գնահատականը։