Հայաստանի Հանրապետությունում երբեք չի ընդունվելու մի սահմանադրություն, որը գրվել է դրսի թելադրանքով


Հայաստանի Հանրապետությունում երբեք չի ընդունվելու մի սահմանադրություն, որը գրվել է դրսի թելադրանքով
Նոյեմբեր 23 20:08 2026

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը գրում է․

«Անկախության հռչակագիրը մեր ժողովրդի հավաքական կամքի ու պայքարի արդյունքն է, մեր պետականության ծննդյան վկայականը, որից հրաժարվելու իրավունք ոչ ոք չունի։

Այսօր հրապարակված ալիևյան Սահմանադրության նախագիծը փորձում է ջնջել մեր պատմական հիշողությունն ու անկախության հիմքերը՝ զրկելով Մայր օրենքը Անկախության հռչակագրին արվող հղումը, դուրս են մղվել մեր ազգային ինքնության առանցքային իրողությունները՝ Արարատ լեռը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, և ակնհայտ է, որ այս տարբերակը կազմվել է արտաքին ուժերի՝ Բաքվի պահանջները բավարարելու նպատակով։

Հայաստանի Հանրապետությունում երբեք չի ընդունվելու մի սահմանադրություն, որը գրվել է դրսի թելադրանքով և սպասարկում է օտարի շահերը։ «Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը վճռական է. մենք թույլ չենք տալու մեր պետականության հիմքերի քայքայումը։ Ինչպես 1990 թվականին, այնպես էլ այսօր՝ համաժողովրդական միասնական կամքով ու վճռական դիմադրությամբ պետք է պաշտպանենք մեր անկախությունն ու արժանապատվությունը»։