Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․ փաստաբան


Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․ փաստաբան
Նոյեմբեր 16 22:43 2026

Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Արմեն Ֆերոյանը։

Պաշտպանական կողմը բողոքի շրջանակներում վիճարկել է հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայության հարցը։

Հիշեցնենք` «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին կրկին կալանավորել են նոյեմբերի 5–ին, մեկ ամսով։