ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դատապարտում եմ Սրբուհի Գալյանի երեխային ատելության թիրախ դարձնելը։ Դատապարտում եմ այս իշխանության, ովքեր եկան փողոցներում դագաղներ պարացնելով, նրանց ընտանիքի անդամների եւ երեխաների հանդեպ ատելության ցանկացած դրսեւորում։ Դատապարտում եմ Նիկոլի բերած ատելությունը, որը կոռոզիայի ենթարկեց մի ողջ ազգի։ Ու երբ գա այս իշխանության իրավական պատասխանատվության օրը, իսկ էդ օրը հաստատ գալու է, ես լինելու եմ նրանցից մեկը, ով թույլ չի տալու հաշվեհարդար, սամասուդ:
Ես պաշտպանելու ես Սրբուհի Գալյանի զավակին ու մյուսների զավակներին, ովքեր այդ պահին հաստատ ունենալու են աջակցության եւ պաշտպանության կարիք, ինչպես 18 թվականին ունեին բազմաթիվ գործիչների երեխաներ, ում, Սրբուհի Գալյան, դուք սարքել էին ատելության թիրախ։
Դուք ձեր քաղաքական ընդդիմախոսների երեխաների հեռախոսահամարներն էիք տարածում սոցիալական ցանցերում եւ ձեր խառնամբոխը հաշվեհարդարի կոչեր էր անում՝ անգամ երեխաների հետ։ Բենզին ծակված ձեր «սոլիդ» աջակիցներից փրկվելու համար ձեր քաղաքական ընդդիմախոս կանայք ստիպված էին լինում սեփական տներից փախնել՝ թաքնվելով շտապ օգնության մեքենաների մեջ։ Միայն նրա համար, որ ես վիդիտե լի «հանդգնություն» ունեցա թավշյա իշխանազավթման պիկին առաջադրվել քաղաքապետի թեկնածու, Սրբուհի Գալյան, քո իշխանությունն իմ ու մի ընտանիքի կյանքը վերածեց դժոխքի։ Հիմա ես այդ դժոխքի մասին գիրք եմ գրում։ Փող ունենամ՝ ֆիլմ էլ կնկարեմ ։
Բայց ես պաշտպանելու եմ ձեր երեխաներին։ Պաշտպանելու եմ անկեղծորեն ու սիրով։ Ոորովհետեւ այլ ճանապարհ չկա։ Որովհետեւ ատելության այս թափանիվը պիտի կանգնեցնել, քանի դեռ բոլորս ձեր նման հրեշ չենք դարձել։
Ու որովհետեւ ձեր երեխաները ոչ մի բանում մեղավոր չեն։ Նրանք նույնպիսի զոհ են ձեր իսկ բերած վախենալու ատելության ու չարության։ Ու որովհետեւ ատելությունն է՛լ ավելի մեծ ատելությամբ հաղթել պարզապես հնարավոր չէ։
Աջակցությունս ատելության թիրախ դարձած բոլոր երեխաներին»,- գրել է նա։










