Ընտրակաշառք բաժանողների ձեռներն ու ոտերը ջարդելու ենք, բառիս քաղաքական իմաստով, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խոսում են ինչ-որ մարդկանց մասի ու ասում, թե սա 50 ձայն ունի, սա՝ 100, սա՝ 200։ ՀՀ-ում ամեն մարդ ունի մի ձայն։ Ով որ մի ձայնից ավելի ունի, ինքն իմ դասակարգային թշնամին ա, էդ մարդկանց ոչնչացնելն իմ քաղաքական հանձնառությունն ա։ Ով լեզուն կպտտի ու կասի, թե ես 25 ձայն ունեմ, ես էդ մարդու հետևից գնալու եմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե 2018-ին եղել է թավշյա հեղափոխություն, մինչդեռ «էս կատեգորիայի նկատմամբ լինելու ա «հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն»»։
«Դրանց ջարդուփշուր ենք անելու»,-ասաց Փաշինյանը։










