Տարոն Չախոյանը դեռ չի գիտակցում, որ «ֆեյքերի ֆաբրիկայից» եկել է Ազգային ժողով. Աննա Գրիգորյան


Տարոն Չախոյանը դեռ չի գիտակցում, որ «ֆեյքերի ֆաբրիկայից» եկել է Ազգային ժողով. Աննա Գրիգորյան
Հոկտեմբեր 29 11:38 2026

ՔՊ-ական Տարոն Չախոյանը դեռ չի գիտակցում, որ «ֆեյքերի ֆաբրիկայից» եկել է Ազգային ժողով, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Գրիգորյանը հայտարարեց, որ Ռուբեն Ռուբինյանը խրախուսեց ԱԺ-ի այսօրվա ծեծկռտուքը։

«Նա ավելի վատ ԱԺ նախագահ է, քան՝ Ալեն Սիմոնյանը»,- նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Հիշեցնենք՝ ՔՊ-ական Տարոն Չախոյանն այսօր Ազգային ժողովում լարեց իրավիճակը, պատգամավորները ծեծի ենթարկեցին իրար, անգամ աթոռներ շպրտեցին միմյանց վրա։

Ռուբեն Ռուբինյանը երկար ծեծից հետո միայն ընդմիջում հայտարարեց, սակայն ծեծկռտուքը նիստերի դահլիճից տեղափոխվեց միջանցք։