Լինում են վեճեր, բայց նախագահությունը նրա համար է, որ ժամանակին ընդմիջում հայտարարի ու համապատասխան աշխատակիցների մուտքն ապահովի, ԱԺ ծեծուջարդից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Հարցին, թե կվերադառնա՞ն նիստերի դահլիճ՝ աշխատանքները շարունակելու, Աբրահամյանը պատասխանեց.
«Դա չի էլ քննարկվում, բնականաբար, վերադառնալու ենք, շարունակելու ենք մեր աշխատանքը»։
Պատգամավորը նշեց, որ եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի հենց սկզբից, ապա նման մասշտաբ ու շարունակականություն չէր ստանա։










