Պետք է մասնակցենք այնպիսի դեմքով, ով հնարավորություն ունի պայքարելու և հաղթելու․ իրենք ձերբակալել, կալանավորել են մեր պոտենցիալ բոլոր թեկնածուներին, դա խնդրահարույց է․ Կարապետյան


Պետք է մասնակցենք այնպիսի դեմքով, ով հնարավորություն ունի պայքարելու և հաղթելու․ իրենք ձերբակալել, կալանավորել են մեր պոտենցիալ բոլոր թեկնածուներին, դա խնդրահարույց է․ Կարապետյան
Հոկտեմբեր 27 19:32 2026

Իրենք պոտենցիալ մեր բոլոր թեկնածուներին ձերբակալել են, հեշտ է ասել մասնակցեք, պետք է մասնակցենք այնպիսի դեմքով, ով հնարավորություն ունի պայքարելու և հաղթելու, եթե այդ շրջաններում իրենք ձերբակալել, կալանավորել են մեր պոտենցիալ բոլոր թեկնածուներին, դա խնդրահարույց է, լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանը՝ խոսելով ՏԻՄ ընտրություններին իրենց մասնակցության մասին։

 

 

Կարապետյանը նշել է, որ իրենց թիմակիցները բոլոր շրջաններում քրեական հետապնդումների են ենթարկվում, և այդ պատճառով չեն մասնակցել ընտրություններին։