Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին


Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Հոկտեմբեր 27 17:22 2026

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը մոտ 35-40 տարեկան տղամարդ է, ով Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել։