Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր


Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հոկտեմբեր 24 21:25 2026

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.233 միավոր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Այսօր ավելի վաղ նժույգթափեր վարժությունում Համլետ Մանուկյաննը հռչակվել էր աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր։

Վաղը  ԱԱ-ի հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։