Միլենա Պետրոսյանի ամուսնու քույրը հրապարակել է եղբոր ձայնային հաղորդագրությունը


Միլենա Պետրոսյանի ամուսնու քույրը հրապարակել է եղբոր ձայնային հաղորդագրությունը
Հոկտեմբեր 22 15:43 2026

Կեմերովոյում ապրող հայտնի բլոգեր Միլենա Պետրոսյանի վերջին հայտարարություններից հետո ինքնասպան եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը՝ Նարինեն եղբոր ձայնագրությունն է հրապարակել։ Ողբերգական դեպքից երկու շաբաթ անց Միլենան խախտեց լռությունն ու հայտարարեց՝ տեղի ունեցածի համար ինքը մեղավոր չէ, Արմանն իր ընկերն է, և դա ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Նա նաև նշել էր, որ իրեն այս պահին միայն իր երեխաներն են մտահոգում։

«Դավաճանություն։ Սա այն միակ բանն է, որի մասին բոլորը խոսում են հենց սկզբից։ Երանի իմանայիք, թե որքան ցավոտ ու զզվելի է ինձ համար նույնիսկ արտասանել այդ բառը, էլ չեմ ասում՝ դրա մասին գրելը։ Այսօրվա աշխարհում շատ հեշտ է խեղաթյուրել իրերի իմաստը, և նույնքան հեշտ է մեկին մեղադրել ծանր մեղքերի մեջ՝ առանց որևէ պատկերացում ունենալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել, կամ արդյոք ընդհանրապես որևէ բան տեղի ունեցել է։ Այն մարդը, որի մասին խոսում էին ու վերագրում էին ողբերգությունը, ընկեր է։ Մենք ընկերություն ենք անում ու շփվում երկար տարիներ։ Բայց մի՞թե իմ շրջապատում եղած ցանկացած մարդ կապ ունի ողբերգության հետ։ Կարծում եմ, բոլոր ադեկվատ մարդիկ կանեն իրենց հետևությունները։ Իսկ ովքեր կշարունակեն աղմկել, ես խանգարել չեմ կարող»,-հայտարարել էր Միլենան։

Այս հայտարարություններին արձագանքել է Թաթուլի քույրը։ Հենց նա էր Միլենային մեղադրել ամուսնու մանկության ընկերոջ հետ դավաճանելու համար։ Նա հրապարակել է եղբոր ձայնային հաղորդագրությունը, որտեղ ասված է.

«Զոքանչս զանգահարեց ինձ։ Անկեղծ ասած, վիրավորական է։ Շոկի մեջ եմ, թե ինչեր է ասում։ Արդեն խոսել են նրա հետ, և պարզվում է՝ նրանք հանդիպում են։ Պնդում են, թե սիրում են իրար։ Միլենայի մայրը նույնիսկ ասել է նրան. «Չե՞ս հասկանում, որ նա պարզապես կօգտագործի քեզ ու դեն կշպրտի»,-ասել է Թաթուլը քրոջը։

Միլենան ու Թաթուլը ծանոթացել են 2018-ին, չորս տարի անց նրանք ամուսնացել են։ Սոցիալական էջերում բլոգերը ցույց էր տալիս, որ երջանիկ կյանքով են ապրում՝ երկու հիանալի երեխաներ, թանկարժեք նվերներ, շքեղ մեքենաներ ու էլիտար ճամփորդություններ։ 2025-ին ամեն ինչ փոխվեց։ Ավելի վաղ Թաթուլը երևում էր կնոջ բոլոր տեսանյութերում, հետո՝ ավելի քիչ, իսկ վերջին շրջանում անհետացել էր։ Կումլինացիան դարձավ Թաթուլի ինքնասպանությունը, որը ցնցեց սոցցանցերը։