Հայաստանը դեռ չի դիմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, ինչպես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա բուն ճշմարտությունը, թե ինչու մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը չի դիմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Շատ պարզ պատճառով, և սա է, որ մեզանից թաքցնում են։ ԵՄ օրենքներով, կանոններով, կարգավորումներով անգամ թեկնածուի կարգավիճակի համար որևէ երկիր չի կարող լինել այլ մաքսային միության անդամ։ Քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, չի կարող հավակնել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին»,-ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ վստահություն հայտնելով, որ դեռ երկար ժամանակ Հայաստանը չի դիմի ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, չի կարող հավակնել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին. Աշոտյան










