9-ամյա երեխայի նկատմամբ uեքuուшլ բնույթի գործողություններ իրականացրած 42-ամյա տղամարդը կալանավորվել է


9-ամյա երեխայի նկատմամբ uեքuուшլ բնույթի գործողություններ իրականացրած 42-ամյա տղամարդը կալանավորվել է
Հուլիս 31 17:48 2026

«12 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա կալանավորվել է»,- այս մասին Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

 

Հիշեցնենք, ավելի վաղը Shamshyan.com-ը հայտնել էր, որ 42-ամյա տղամարդը հուլիսի 10-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանում 9-ամյա տղայի հետ անհատական պարապմունքների ընթացքում դրսևորել է սեքսուալ բնույթի գործողություններ։

 

Տղամարդը ձեռքով հպվել էր անչափահասի սեռական օրգանին, իսկ երեխայի դիմադրության ժամանակ սեղմել է նրա մարմինը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։