ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը պարգևատրվել է ԱԺ պատվո մեդալով


ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը պարգևատրվել է ԱԺ պատվո մեդալով
Հուլիս 31 14:50 2026

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պետական գործունեության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, վաստակի և մատուցած ակնառու ծառայությունների համար պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: