Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի


Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Հուլիս 31 14:11 2026

«Սիրելի՛ հայրենակիցներ, Ինչպես նախկինում տեղեկացրել էի, հայց էի ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ նրա՝ սույն թվականի հունիսի 11-ին արած հայտարարության վերաբերյալ»,-ֆոյսբուքյան ռրառմամաբ հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը՝ շարունակելով.

 

«Նա հայտարարել էր, որ ընդդիմության բոլոր ընտրողները, առանց բացառության, ընտրել են ընտրակաշառքով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայներն օրգանիկ են։

 

Դատարանը վարույթ է ընդունել հայցը, և այսօր ստացա համապատասխան որոշումը։

 

Շարունակելի…»։

 

Հիշեցնենք, հուլիսի 9-ին Փաշինյանը դատական հայց էր ներկայացրել ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի դեմ, որով պահանջում էր վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում hraparak.am կայքով և ֆեյսբուքյան էջով ներողություն խնդրել հայցվորին «տականք» անվանելու և վիրավորանք հնչեցնելու համար: Պահանջելով 2,000,000 ՀՀ դրամ՝ վիրավորանք պատճառելու, իսկ 4,000,000 ՀՀ դրամ՝ զրպարտության համար։

Այնուհետև Սոֆյա Հովսեփյանը հուլիսի 14-֊ին արդեն դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի։

Հովսեփյանը հայցապահանջով խնդրել է պարտավորեցնել Փաշինյանին հրապարակայնորեն հերքել պատիվը, արժանապատվությունը և բարի համբավն արատավորող փաստացի տվյալները, գործը մակագրվել էր դատավոր Սարգիս Երիցյանին։