Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքներով վերաքննիչ գործընթացը շարունակվել է ելույթներով։
Դատական նիստին մասնակցել են տուժողների ներկայացուցիչները, ինչպես նաև Բաքվի դատարանի պետական մեղադրողները։
Սկզբում խոսքը տրվել է Արկադի Ղուկասյանին, ով իր ելույթը սկսել էր նախորդ դատական նիստում։ Շարունակելով իր խոսքը՝ նա նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում։










