Ուժային եռամարտի ֆեդերացիան Գագիկ Ծառուկյանին մաղթում է շուտափույթ ազատում


Ուժային եռամարտի ֆեդերացիան Գագիկ Ծառուկյանին մաղթում է շուտափույթ ազատում
Հուլիս 10 18:21 2026

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ մաղթելով շուտափույթ ազատում։

Այս մասին հայտարարությունը ֆեդերացիան հրապարակել է իր ֆեսյբուքյան էջում։ 

Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը  բազկամարտիկ է, նա 1996թ. հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, իսկ 1998թ.՝ Եվրոպայի չեմպիոն։  

Հետաքրքիր է՝ նա այնպիսի բազկամարտիկ է, որ ԱԱԾ-ի՝ ծածկած դեմքերով աշխատակիցները ձեռնաշղթա չկարողացան հագցնել Ծառուկյանի բազուկներին։