Հպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա Ծառուկյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել հոր հետ


Հպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա Ծառուկյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել հոր հետ
Հուլիս 10 17:37 2026

Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Էմմա Ծառուկյանը, նոր հրապարակում է արել։

«Այս օրերին մեծ պատասխանատվություն է լինել այն մարդու աղջիկը, ում անունը հազարավոր մարդկանց աղոթքներում է։

Մարդու ամենամեծ հարստությունը նրա թողած հետքն է և աստվածային սերը։

Հպարտ եմ, որ իմ հոր անունը շատ շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն, հավատ ու մարդկային վերաբերմունք։

Այս օրերին ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ անհնար է մարդկանց սրտերից խլել այն սերը, որը նա տարիներով վաստակել է։
Ես ուզում եմ ամբողջ սրտով շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ՝ Հայաստանում ապրող թե Հայաստանի սահմաններից դուրս, ովքեր աղոթում են, աջակցում և հորս կողքին են։

Ես այսօր միայն մեկ աղոթք ունեմ.

Թող Աստծո արդարությունը չուշանա, թող այն օրը շուտ գա, երբ ես նորից կգրկեմ հորս:

Շնորհակալ եմ բոլորիդ:

Ձեր սերը, հավատն ու աղոթքները ես երբեք չեմ մոռանա։

Ինչպես հայրս է ասում՝ Աստված պահապան բոլորիս»։