2023-ին Երևանի կենդանաբանական այգին 14 գորշ արջ և 12 սպիտակագլուխ անգղ է արտահանել հնդկական «Վանտարա»՝ կենդանիների փրկարարական ու վերականգնողական կենտրոն (Greens Zoological, Rescue & Rehabilitation Center)։ Այս մասին ծավալուն հետաքննություն է հրապարակել EVN Report-ը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ սա Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների զանգվածային տեղափոխում էր, որն իրականացվեց առանց հանրային պատշաճ իրազեկման, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
Էկոլրագրող Մարիամ Տաշչյանի խոսքով՝ արտահանման ցանկն այսքանով չէր սահմանափակվում. Երևանի կենդանաբանական այգին ստացել էր նաև երեք թուրքմենական կուլան և չորս պրժևալսկու ձի արտահանելու թույլտվություն, սակայն այս կենդանիներն այդպես էլ չեն հատել երկրի սահմանը։ Մեկ կուլան և երեք ձի անկել են հենց տեղափոխման նախապատրաստական փուլում։
«Իմ ձեռքի տակ հայտնված անկման ակտերում որպես պատճառ նշված են «տեխնիկական խնդիրները»։ Թե ինչ ճակատագրի արժանացան արտահանման թույլտվության մեջ ներառված մյուս երկու կուլաններն ու մեկ ձին, պաշտոնական փաստաթղթերում որևէ նշում չկա»,- գրում է լրագրողը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։










