Այսօր՝ հուլիսի 10-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Volkswagen», «Kia Forte», «Kia» և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով երկու անչափահաս ուղևորներ տեղափոխվել են «Ուիգմոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Բախման հետևանքով «Kia» մակնիշի ավտոմեքենաներից մեկը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, իսկ «Chevrolet Volt»-ն ու «Kia» մակնիշի մյուս ավտոմեքենան ունեցել են ճակատային բախում։
Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են մի քանի ավտոմեքենա. կան վիրավnրներ










