Սոֆիա Բաղրամյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների արագ շախմատի փոխչեմպիոն:
Սոֆիան 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և 189 կետով բարելավեց իր արագ շախմատի վարկանիշը:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-9-ը Լեհաստանի Ժեշուվ քաղաքում անցկացվում է 2026 թվականի Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը:
Հայաստանից մասնակցում են 15 շախմատիստներ.










