Սամվել Կարապետյան. Հպարտ եմ մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու մեղադրանքի համար


Սամվել Կարապետյան. Հպարտ եմ մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու մեղադրանքի համար
Հուլիս 9 18:39 2026

«13 ամիս առաջ ինձ առաջադրվեցին 3 մեղադրանքներ, մեկը մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու համար, որի համար ես հպարտ եմ, և երկու մեղադրանք, որը ես համարում եմ դատախազի ու քննիչի կողմից իրավունքի ոտնահարում»,-դատարանում այսօր հայտարարեց գործարար, բարարեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ դիրքորոշում հայտնելով իր նկատմամբ կիրառված տնային կալանքը ևս 3 ամսով երկարացնելու դատախազի միջնորդության վերաբերյալ։

Նա ընդգծեց, բացարձակապես կապ չունի այն հարցերի հետ, որոնց միջոցով իրեն մեղադրանքներ են առաջադրվել։

«Ինչի՞ համար են ինձ մեղադրում, ես այդպես էլ չհասկացա, արդեն 13 ամիս տասնյակ դատական նիստեր անցկացնելուց հետո»,-ասաց Կարապետյանը։