«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու հայտարարված, գործարար, բարերա Սամվել Կարապետյանի գործով դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը միջնորդեց ևս երեք ամսով երկարացնել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը երկարացնել ևս երեք ամսով։
«Նկատի ունենալով մեր ծանրաբեռնվածությունը՝ գտնում եմ, որ 3 ամսվա ընթացքում ամենայն հավանականությամբ չենք սպառելու ապացուցողական զանգվածի հետազոտում, գտնում եմ, որ դա ժամանակատար է, 3 ամիստ չի էլ բավականացնի»,-այսպես հիմնավորեց դատախազը՝ նկատլով, որ սկզբում հետազոտվելու են փաստաթղթային ապացույցները։
Մեղադրող կողմը գտնում է, որ Կարապետյանը կարող է ազդել վկաների վրա, գտնում է, որ փախուստի դիմելու ռիսկի գնահատման կարիք էլ կա։
Սամվել Կարապետյանի պաշպաններն առարկեցին այդ միջոցառմանը։ Փաստաբան Արմեն Ֆերոյանը նկատեց, վկաներին հարցադրումներ ներկայացնելու համար 130 հատորից ավելի գործը հետազոտելու ողջ ընթացքում Սամվել Կարապետյանին տնային կալանքի ներքո պահելը ոչ իրավաչափ է։
Նա նշեց, կա դատակոչված անձանց ցուցակ, դժվար չէ այդ ցուցակում եղած անձանց ու Սամվել Կարապետյանի շփումն արգելել։
Լիաննա Գասպարյանն էլ նկատեց՝ դատախազի հնչեցրած հիմնավորումները բավարար չեն։ Նա հիշեցրեց, դեռ նախաքննության փուլում տասնյակ միջնորդություններ են ներկայացրել պաշտպանները, խնդրելով, եթե կան Սամվել Կարապետյանի դեմ ցուցմունք տված մարդիկ, ապահովել նրանց գետ փաստաբանների կոնսուլտացիան։
«Մինչդեռ նախաքննության ընթացքում ու դրա ավարտին էլ մերժվել են մեր միջնորդությունները, ինչը նշանակում է, նաև 135 հատոր գործում չկա մի անձ, որի ցուցմունքը մեղադրական է Սամվել Կարապետյանի նկատմամբ»,-ասաց Լ. Գասպարյանը՝ անդրադառնալով քննության խոչընդոտելու ու վկաների վրա ազդելու ռիսկին։
Նա ընդգծեց՝ տնային կալանքը բանտային կալանքից չի տարբերվում, այն որևէ կերպ արդարացված ու հիմնավորված չէ, նա նշեց, որ միայն գրավի առկայությունը բավարար է։
Պաշտպանն ասաց՝ հանրային մեղադրողի 5 րոպե տևած խոսքում ինքը չի լսել ծանրակշիռ հիմնավորում, որ Սամվել Կարապետյանը 16 ամիս լինի անազատության մեջ՝ հիշեցնելոց, որ ռիսկերը չեն կարող լինել ստատիկ, դրանք դինամիկ են, հատկապես, երբ մեղադրողն էլ ասաց՝ անձը դրսևորել է պատշաճ վարքագիծ։










