Այսօր առավոտյան ժամը 9-ից «Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում կատարվել է խուզարկություն, հայտնում է syuniacyerkir.am-ը։
Նախնական տեղեկություններով՝ խուզարկությունը պայմանավորված է խմբագրի որդի Կարեն Լազարյանի՝ «Միասնության թևեր» կուսակցության հետ առնչություններով։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մոտ մեկ ժամ տևած փնտրտուքից հետո խուզարկողները հեռացել են Սամվել Ալեքսանյանի բնակարանից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում










