«Սա ուղիղ հանձնարարական էր». Փաստաբանը՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին


«Սա ուղիղ հանձնարարական էր». Փաստաբանը՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին
Հուլիս 7 21:01 2026

«Դատարանը ոչ միայն բավարարեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, այլև իրավաչափ ճանաչեց նրան ձերբակալելու որոշումը՝ այն դեպքում, երբ այդ մասով դատարանում մի բառով անգամ քննարկում չի եղել։   Ո՛չ դատավորն է հարցրել, ո՛չ կողմերն են կարծիք հայտնել, այսինքն՝ կարծես որոշումը գրված, պատրաստ լիներ, և պետք էր ստանդարտ ձևակերպումները տալ, ձևական կողմն ապահովել»,- Գագիկ Ծառուկյանի կալանավորման որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

Փաստաբանը հավելեց՝ տպավորություն էր, որ ոչ մի հանգամանք դատավորին չի հետաքրքրում.

«Այսինքն՝ սպասում էր պրոցեսն ավարտվի, որ որոշումը «կայացնի»։ Իսկ մեզ համար սա անակնկալ չէր։ Սա ուղիղ հանձնարարական է. հրապարակային հնչել է, արդյունքը տեսնում ենք»։

ԲՀԿ նախագահի փաստաբանը նշեց՝ ենթադրաբար՝ Գագիկ Ծառուկյանին կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ։ Դատարանի որոշումը պատրաստվում են բողոքարկել։