Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ


Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
Հուլիս 7 12:07 2026

Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, որոնք, ըստ հայցի, զրպարտչական են։

Սրբազանը պահանջում է նաև 49.7 (քառասունինը ամբողջ յոթ տասնորդական)  ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում;

Հայցադիմումը դատարան է ներկայացվել 2026թ․ հուլիսի 6-ին և մակագրվել դատավոր Մարինա Տաշչյանին։

Սրբազան Հայրը պահանջում է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին՝ դատական վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքել իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում (www.gov.am), ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում (www.primeminister.am), ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով հրապարակելով հերքման տեքստ։

Հերքման տեքստը պետք է լինի հետևյալը.

«ՀԵՐՔՈՒՄ. Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հայտնում եմ, որ 11.06.2026 թվականին ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից հնչեցված այն պնդումները, թե «ՔՊ-ն ստացել է 100 %-ով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե... Առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը», չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են զրպարտություն ընտրություններին այլ քաղաքական ուժի օգտին քվեարկած ՀՀ քաղաքացի Վազգեն Պետրոսի Գալստանյանի նկատմամբ»։2. Պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանից հօգուտ հայցվոր Վազգեն Պետրոսի Գալստանյանի բռնագանձել 49,7 (քառասունինը ամբողջ յոթ տասնորդական) ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:3. Պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանից հօգուտ հայցվոր Վազգեն Պետրոսի Գալստանյանի բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը»:

Դեռ հայտնի չէ՝ արդյոք հայցադիմումը վարույթ ընդունվե՞լ է, թե՞ ոչ։