Փաշինյանը հայտնեց, որ որոշել են գյուղացիներին էլ հարկային դաշտ բերեն


Փաշինյանը հայտնեց, որ որոշել են գյուղացիներին էլ հարկային դաշտ բերեն
Հոկտեմբեր 29 14:22 2026

«Մենք պետք է գյուղատնտեսության ոլորտում հարկային որոշակի համակարգեր ներդնենք, ոչ այնքան ֆիսկալ, որքան սոցիալական նպատակներով»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

 Նա վստահեցրեց, թե տասնյակ գյուղերում մարդիկ հարցնում են, թե ինչու իրենց աշխատանքը ստաժ չի համարվում, ինքն էլ բացատրել է, որ աշխատանքային ստաժը և կուտակային կենսաթոշակը ձևավորվում է եկամտային հարկի վճարումներից, կամ պետք է ծերության թոշակ լինի, որը թոշակի նվազագույն չափն է։Փաշինյանը վստահեցրեց, որ իր պարզաբանումից հետո գյուղացիներն ասել են, որ իրենց համար այդ հնարավորությունը ստեղծվի։

Նրա խոսքով, գյուղացիներին հարկային ոլորտ բերոլով նրանց կուտակային կենսաթոշակ ունենալու հնարավորություն են տալիս և առողջության ապահովագրության համակարգում ներառվեն։

«Գյուղացիները, գյուղացիական տնտեսություներն ոչ ամբողջությամբ են ներառված մեր բյուջետային համակարգի մեջ, այնքանով, որ նրանք որոշակի հատվածով ընդհանրապես դուրս են հարկային համակարգից, արդյունքում նրանք չունեն Հայաստանյան չափանիշենրով գոնե միջին թոշակային ապահովագրություն, առողջության ապահովագրություն և չեն օգտվում եկամտահարկի վերադրաձի որևէ  ծրագրից»,-ասաց Փաշինյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին որոշումը քննարկելիս։Մինչ այդ  նա տեղեկացրեց, որ ապահովագրության համակարգի առաջին 9 ամսվա տվյալների համաձայն՝ 65+ տարիքի 26,914 թոշակառու օգտվել է 1 մլն դրամ և ավելի ծառայություններից, որը կարող է լինել 1-4 մլն դրամ, իսկ 500,000+ դրամ  ծառայությունից օգտվել է 62,116 կենսաթոշակառու: 

«Ընդհանուր առմամբ բոլոր խմբերից 97,582 մարդ օգտվել է 500,000+ արժեքով ծառայություններից: Սա ակնհայտ է դարձնում, թե ինչքան կարևոր է մարդկանց կյանքի համար այս բարեփոխումը, որ տեղի է ունեցել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ 4 մլն դրամ և ավելի ծառայությունից օգտվել է 65+ տարիքի 2021 անձ:

Նա հիշեցրեց, որ միայն թոշակառուների առողջության ապահովագրության համար, 2026 թվականի առաջին 9 ամիսների տվյալների համաձայն, 320 մլն դոլար՝ 117 մլրդ դրամից ավելի է ծախսել՝ հավելելով որ մինչ այժմ առողջության ընդհանուր ապահովագրության շահառուների թիվը 1,7 մլն էր, իսկ հունվարի 1-ից կդառնա մոտ 2 մլն: