«Հրապարակ» թերթը գրում է ․ Հունիսի 7-ին ԱԺ ընտրություններում տարած իրենց վիճահարույց հաղթանակը «Քաղպայմանագիր» կուսակցությունը Տավուշի մարզում նշել է 4 մեծ քեֆ-ուրախությամբ։ Այդ քեֆերը կազմակերպվել են մարզի համայնքներից յուրաքանչյուրում՝ Իջեւանում, Նոյեմբերյանում, Դիլիջանում, Բերդում։
ՔՊ կուսակցության մեր աղբյուրը հայտնեց, որ խնջույքների կազմակերպումը համակարգել է Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։










