Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյո՞ք կընդունի Նիկոլ Փաշինյանին, եթե նա գա Կաթողիկոսի դուռը, կների՞ նրա բոլոր մեղքերը


Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյո՞ք կընդունի Նիկոլ Փաշինյանին, եթե նա գա Կաթողիկոսի դուռը, կների՞ նրա բոլոր մեղքերը
Հունիս 2 19:55 2026

«Պետք է հասկանամ՝ ի՞նչ նպատակով է գալիս» ,-լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ պատասխանելով հարցին, որ արդյո՞ք կընդունի Նիկոլ Փաշինյանին, եթե նա գա Կաթողիկոսի դուռը, կների՞ նրա բոլոր մեղքերը։

 «Յուրաքանչյուր մեղանչող պետք է ապաշխարհության շրջան անցնի, պետք է անդրադարձում ունենա և զղջա իր թույլ տված սխալների համար ու ներում ստանա երկնավորից»,-հավելեց նա։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին՝ կարևոր ծառայության համար։