Մարտուն Գրիգորյանը «Պատիվ ունեմ»-ի անդամ է, հարգանքով ենք վերաբերվում, որ միանում է Ծառուկյանին, այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Մամիջանյանը նշեց, որ գործընկերոջը շնորհակալ է համատեղ պայքարի համար:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի խոսքով՝ իրենց առաջարկած իմփիչմենթը հավասարազոր է փողոցային պայքարին: Հայկ Մամիջանյանը շեշտեց, որ ընդդիմադիր ուժերի հետ քննարկումները տեղի են ունենալու մեկ՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով:
«Իմփիչմենթն ու ընտրություններն իրարամերժ գաղափարներ չեն, չունեն հակասություններ ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական տեսանկյունից, ուստի՝ նրանք, ովքեր ուզում են արձագանքել ՀՀԿ-ի ծրագրին, պետք է հաշվի առնեն վերոնշյալը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:










