Այս պահին որևէ ռիսկ չկա կապված Հայաստանի և ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետ, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց քպ-ական Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ ասաց, թե պետք է գնահատել այն խաղաղությունը, որը կա Հայաստանում։
«Այսօր մեր եռացող տարածաշրջանում Հայաստանն ինչ-որ առումով խաղաղության կղզյակ է, և մեր բալանսավորված հարաբերությունները մեր հարևանների հետ մեծապես նպաստել են դրան»,-ասաց Արման Եղոյանը։










