«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանը հարցազրույցից հատված է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և գրել.
«Այսօրվա որոշմամբ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքի պահպանումը ևս մեկ անգամ ի ցույց դրեց մի իրողություն, որն արդեն ակնհայտ է շատերի համար։ Հայաստանին անհրաժեշտ են փոփոխություններ, և այդ փոփոխությունները լինելու են։ Ուժեղ Հայաստանում կլինի դատական իշխանություն՝ բառի լիարժեք իրավական բովանդակությամբ»։
Հարցազրույցում Արթուր Դանիելյանը աում է. «Գործող իշխանությունները, Սամվել Կարապետյանից վախենալով փորձում են նրան մեկուսացնել, ամեն գնով հեռու պահել քաղաքական ներկայացվածությունից։
Հետևաբար, կցանկանան այդ բռնաճնշումներն էլ ավելի մեծացնել՝ կարծում եմ, որ հնարավորության դեպքում նման փորձեր կարվենմ, չեմ բացառում, բայց փորձը ցույց է տալիս, որ դա արդյունավետ գործիքակազմ չէ, ոչինչ չի փոխելու»։










