Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան


Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մարտ 5 18:31 2026

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը րոպեներ առաջ ազատ արձակվեց «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։

 

Լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին, իր փաստաբաններին, հոգևոր եղբայրներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ։

 

«Շնորհակալ եմ նաև մեր հասարակական, քաղաքական և հանրային բոլոր գործիչներին, ովքեր այս ընթացքում աջակցել են եկեղեցուն և մեր եկեղեցականներին, ովքեր չեն կորցրել հավատը այն մարդկանց նկատմամբ, ովքեր ապօրինաբար հայտնվել են կալանավայրերում։ 

 

Ընդհանրապես,  կալանավայրերը կոչվում են ուղղիչ աշխատանքային գաղութներ։ Ուրախ եմ ասել, որ ես «անուղղելի» եմ մնացել․ այս առումով ոչինչ չի փոխվել։ Իմ հայացքներն ու դիրքորոշումները մնացել են նույնը»,- ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

 

Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանին անհապաղ ազատ արձակելու որոշումն ընդունել է Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։